Սեպտեմբեր 15, 2017 19:04 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը փորձում է կանխել Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի գործադրման տարբերակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շեշտել է, որ կազմակերպությունը նպատակ ունի կանխել Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական քայլերը:

CNN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Կորեական թերակղզում պետք է մեղմել լարվածությունը և պայմաններ ստեղծել պայմաններ վիճելի հարցերի կարգավորման քաղաքական լուծումներ գտնելու համար»:

Ջեֆրի Ֆլաթմենն ասել է.«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շրջանակ է, որը կարող է Հյուսիսային Կորեայի հարցի շուրջ բանակցելու հնարավորություն ստեղծել»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հավաստմամբ, եթե հաշվարկումներում սխալ քայլ տեղի ունենա, ապա հնարավոր է թերակղզում ռազմական բախումներ սկսվեն:

Պիտակ