«Զաման» թերթի գերմանաբնակ թղթակիցները առանձին համար են հրատարակել
https://parstoday.ir/hy/news/world-i7270-Զաման_թերթի_գերմանաբնակ_թղթակիցները_առանձին_համար_են_հրատարակել
Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հսկողություն են սահմանել ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության նկատմամբ, թերթի գերմանաբնակ թղթակիցները հրատարակել են պարբերականի սեփական, «անկախ» տարբերակը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 08:59 Asia/Tehran
  • «Զաման» թերթի գերմանաբնակ թղթակիցները առանձին համար են հրատարակել

Այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հսկողություն են սահմանել ընդդիմադիր «Զաման» թերթի խմբագրության նկատմամբ, թերթի գերմանաբնակ թղթակիցները հրատարակել են պարբերականի սեփական, «անկախ» տարբերակը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հեռացրել են թերթի անգլալեզու տարբերակի գլխավոր խմբագրին և սառեցրել թերթի անգլերեն կայքը: Հաջորդ իսկ օրը Ստամբուլի «Զաման» թերթը սկսել է իշխանամետ հոդվածներ տպագրել: Գերմաներեն թերթի գլխավոր խմբագիր Սուլեյման Բագը թերթի վերջին համատեղ համարում հայտնել է, որ իրենք այսուհետ չեն համագործակցելու «Զաման» թերթի Ստամբուլի խմբագրության հետ, քանի որ այն զավթվել է իշխանությունների կողմից: Նա նշել է, որ Գերմանիայում հրատարակվող թերթն ունի 14,300 բաժանորդ: Գերմանիայում բազմաթիվ քաղաքական գործիչներ դատապարտել են Թուրքիայի իշխանությունների կողմից մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները:

Ankakh.com

8/3/2016