Սեպտեմբեր 26, 2017 18:27 Asia/Tehran
  • Շվեդիայում մզկիթ են հրկիզել

Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել Է տեղի գլխավոր մզկիթը: Այս մասին հայտնել Է SVT-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բռնկման ահազանգը հրշեջ պահպանության կառավարակետում ստացվել Է տեղական ժամանակով 02:00- ին (Երեւանի ժամանակով 04:00- ին): Կրակը պատել Է գործնականում ամբողջ շենքը, ավելի ուշ փլվել Է տանիքը: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան: Փրկարարական ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել Է կանխել կրակի տարածումը հարեւան շենքեր: Իրենց հերթին ոստիկանները հայտնել են, որ հրկիզման կասկածանքով իրենք ձերբակալել են 1997 թվականին ծնված մի տղամարդու: Նրա անունը չի հրապարակվում: Մզկիթի դիտորդական խորհրդի ղեկավար Ջամալ Լամհամդին հայտարարել Է, որ դա «ցավալի օր» Է հավատացյալների համար: Նրա խոսքով՝ տեղական մահմեդական համայնքում կա շուրջ 20 հազար մարդ: Լահմամդին նաեւ հիշեցրել Է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարության հասցեին տարատեսակ սպառնալիքներ Էին ստացվում: Էրեբրուն քաղաք Է Շվեդիայի կենտրոնական մասում՝ համանուն լենի (շրջանի) մայրաքաղաքը: Բնակչությունը կազմում Է շուրջ 130 հազար մարդ:

Armenpress.am

 

Պիտակ