Հոկտեմբեր 03, 2017 16:34 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան Ճապոնիային «միջուկային ամպերով» է սպառնացել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ճնշումների շարունակության դեպքում «միջուկային ամպերով» սպառնացել են Ճապոնիային: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը, որն ավելի է լարում Կորական թերակղզում իրավիճակը, ինքնակործանարար ակտ է հանդիսանում, որը միջուկային ամպեր է մղում ճապոնական կղզիների ուղղությամբ», - նշվել է տարածված հայտարարության մեջ: Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ որևէ մեկը տեղյակ չէ, թե երբ պայթյունավտանգ իրավիճակը միջուկային պատերազմի կվերածվի: Ընդ որում` գործակալությունը նախազգուշացրել է, որ եթե պատերազմ սկսվի, ապա անմիջապես կբռնկվի Ճապոնիայում:

Ankakh.com

Պիտակ