Հոկտեմբեր 07, 2017 04:42 Asia/Tehran
  • Շվեդիայի նախկին վարչապետ. ՀԳՀԾ-ն  արժանի էր խաղաղության Նոբելյան մրցանակի

Շվեդիայի նախկին վարչապետը պաշտպանելով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը՝ ՀԳՀԾ-ն, ասել է. «ՀԳՀԾ-ն արժանի էր Նոբելյան խաղաղության մրցանակի »:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդն ուրբաթ օրը «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ նշել է. «Նոբելյան նորվեգական կոմիտեն իր հատուկ գործեղանակն ունի, այդուհանդերձ Իրանի հետ միջուկային համաձայնությունն իրական ձեռքբերում էր և արժանի էր մրցանակի»:

2017 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակն ուրբաթ օրը հանձնվեց Միջուկային զենքերի ոչնչացման միջազգային շարժմանը:

Նոբելյան խաղաղության մրցանակը շահողի անունը հայտարարվելուց առաջ որոշ ենթադրություններ էին  արվում այն մասին, որ Իրանի միջուկային համաձայնության հարցում դերակատարության պատճառով այդ մրցանակին արժանանալու մեծ շանսեր ունեն Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին:

Միջուկային զենքերի ոչնչացման շարժումը մեկ տասնամյակ է ինչ աշխատանք է տանում միջուկային զենքերի վերացման ուղղությամբ և այս տարի 122 երկրների կողմից ստորագրված միջուկային ապատարածման պայմանագրի գլխավոր պաշտպաններից է համարվում:

Պիտակ