Հոկտեմբեր 07, 2017 13:12 Asia/Tehran
  • Հս. Կորեան պատրաստվում է նոր հրթիռի փորձարկմանը, որը կարող է հասնել մինչև ԱՄՆ. ՌԴ պատգամավոր

Հյուսիսային Կորեան ծրագրում է բալիստիկ հրթիռի փորձարկումներ իրականացնել, որը Փհենյանի հաշվարկներով կարող է հասնել ԱՄՆ-ի արևմտյան ափերին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը, ով եղել է հոկտեմբերի 2-6-ը Հյուսիսային Կորեա այցելած խորհրդարանական պատվիրակության կազմում:
«Նրանք մեծ հեռավորության հրթիռի նոր փորձարկումների են պատրաստվում: Նրանք մեզ նաև մաթեմատիկական հաշվարկներ են ներկայացրել, որոնք, ըստ հյուսիսկորեացիների, վկայում են այն մասին, որ հրթիռները կարող են հասնել ԱՄՆ ափերին»,- մեկնաբանել է Մորոզովը:
Վերջինիս խոսքով՝ ԿԺԴՀ-ն տիրապետում է «մարտագլխիկի՝ մթնոլորտ մտնելու» և այն կառավարելու տեխնոլոգիային:

Tert.am

 

Պիտակ