Հոկտեմբեր 08, 2017 07:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դեմոկրատական ներկայացուցիչ. Հյուսիսային Կորեայի ճգնաժամի լուծումը Թրամփի հրաժարականն է

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական անդամը պատասխանելով այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի շաբաթ օրը կատարած թուիթերյան գրառմանը, որտեղ նա անուղղակի կերպով ռազմական հարձակմամբ էր սպառնացել Հյուսիսային Կորեային, նշել է. «Հյուսիսային Կորեայի ճգնաժամի լուծումը Թրամփի հրաժարականն է»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեդ Լիուն շաբաթ օրը խոսքն ուղղելով Թրամփին հավելել է . «Ամերիկացի զինվորական պաշտոնատարները բաղմիցս հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամը ռազմական լուծում չունի»:

Թրամփը շաբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշեկ է. «25 տարի է ինչ ԱՄՆ նախագահները բանակցում են Հյուսիսային Կորեայի հետ, համաձայնություններ են կնքել ու մեծ գումարներ են ծախսել»:

«Այս գործընթացն արդյունավետ չի եղել և թանաքը դեռ չչորացած, համաձայնությունները ոտնահարվել են ու բանակցողները խաբել են ԱՄՆ-ին: Միայն մի բան կարող է ազդեցիկ լինել»,-հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմատենչ հայտարարություններից հետո ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը  սրվել է: Թրամփը բազմիցս զինվորական հարձակմամբ է սպառնացել Հյուսիսային Կորեային:

 

Պիտակ