Հոկտեմբեր 10, 2017 18:17 Asia/Tehran
  • ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է Հս. Կորեա այցելել. լրատվամիջոցներ

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է ԿԺԴՀ այցելել և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հարավկորեական «Չունան Իլբո» թերթը:

1994 թվականին այդ ժամանակ Փհենյան այցելած Քարտերի աջակցությամբ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև ձեռք են բերվել Ժնևյան պայմանավորվածություններ` «առաջին» միջուկային ճգնաժամից դուրս գալու մասին:

«Ջիմի Քարտերը ցանկանում է հանդիպել Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավարության հետ»,- Քարտերի հետ հանդիպում ունեցած Ջորջիա նահանգի համալսարանի հրավիրված պրոֆեսոր Պակ Հան Սիկի խոսքերն է մեջբերում թերթը:

Մի քանի օր առաջ Washington Post թերթում 93-ամյա Քարտերը կոչ է արել ԱՄՆ-ին ԿԺԴՀ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել խաղաղ բանակցությունների համար կամ աջակցել երկու կորեական պետությունների, ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցությամբ բազմակողմանի բանակցությունների անցկացմանը:

tert.am/

Պիտակ