Հոկտեմբեր 14, 2017 18:35 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը խոսում է այդ միջազգային կառույցի գործառույթի քաղաքականացման մասին

Հակադարձելով ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալեքին այդ քայլը համարել է միջազգային այդ կառույցի գործառույթի քաղաքականացման փորձ:

ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Ռիադ Մալեքին ցավ է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից հեռանալու  ԱՄՆ-ի որոշման և այդ կառույցի դեմ սխալ մեղադրանքներ ներկայացնելու կապակցությամբ:

«Սխալ ու մոլորեցնող է օրենքների շրջանցման հարցում Իսրայելին բացարձակապես աջակցելու Վաշինգտոնի փորձը և հակառակ ազդեցություն է ունենալու».ասել է նա:

Հինգշաբթի օրը  այն պատճառաբանությամբ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Իսրայելի թշնամին է , ԱՄՆ-ը դուրս է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որից հետո Սիոնիստական ռեժիմը հայտարարել է, որ դադարեցնում է կազմակերպությունում իր անդամակցությունը: ԱՄՆ-ն իր այդ որոշման պատճառն է հայտարարել Պաղեստինի անդամակցության ընդունումը և Իսրայելի դեմ մի քանի բանաձևերի ընդունումը:

Պիտակ