Հոկտեմբեր 19, 2017 14:16 Asia/Tehran
  • Իրանի և ՌԴ-ի պաշտպանության նախարարները կարևորում են հակաահաբեկչական պայքարի շարումակման անհրաժեշտությունը

Հինգշաբթի օրը, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախսազրույցի ընթացքում, Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար Բրիգադային Գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Աշխարհում և տարածաշրջանում անվտանգության ու հանդարտության ամրապնդման նպատակով երկու երկրի պաշտպանական ուժի բարձրացումը Թեհրան-Մոսկվա գործակցության կարևոր առաջնահերթություններից է համարվում»:

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի զայրոյթի ու ճնշումների ուժգնացման պատճառը ահաբեկչության դեմ պայքարում մասնավորապես Սիրիայում Իրան-ՌԴ համագորխակցություններն են», հավաստել է Գեներալ Ամիր Հաթամին:

Ահաբեկչության դեմ պայքարում գնահատելով ՌԴ-ի կողմից Իրանի պահակազորին ցուցաբերված աջակցությունը Գեներալ Հաթամին ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարում պահակազոորը Իրանի, տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների հզոր բազուկն է և ոչ մի ազդակ չի կարող պահակազորին հետ պահել իրապարտականությունների իրագործումից»:

Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Շոյգուն նույնպես ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ լուրջ պայքար մղելը և ՌԴ-ի կողմից ՀԳՀԾ-ի նկատմամբ ցոցաբերվող աջակցությունը:

Պիտակ