Հոկտեմբեր 24, 2017 10:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը  զորավարժություն է անցկացրել Կորեական թերակղզում

Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառով Կորեական թերակղզում լարված իրավիճակ է տիրում, այդ երկիրը կրկին Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ զորավարժություն է անցկացրել:

«Յունհափ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքները դիմագրավելու և Կորեական թերակղզում ճգնաժամը սանձելու պատրվակով, երեքշաբթի օրը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան համատեղ զորավարժություն են սկսել:

Անցած հուլիսից սա այդ երկրների միջև անցկացված հինգերորդ համատեղ զորավարությունն է այդ տարածաշրջանում:

Երկօրյա  զորավրժությունն անցկացվում  է այն պայմաններում, երբ Հյուսիսային Կորեան բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հրահրիչ քայլերը  շարունակվում են, այդ երկիրը նույնպես շարունակելու է իր հրթիռային ու միջուկային ծրագիրը:

Պիտակ