Բրիտանիան ավելացրել է Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքի քանակը
https://parstoday.ir/hy/news/world-i75868-Բրիտանիան_ավելացրել_է_Սաուդյան_Արաբիային_սպառազինության_վաճառքի_քանակը
The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան մեծացրել է Եմենի դեմ պատերազմի ընթացքում սպառազինական աջակցությունը Սաուդյան Արաբիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 12:52 Asia/Tehran
  • Բրիտանիան ավելացրել է Սաուդյան Արաբիային  սպառազինության վաճառքի քանակը

The Independent օրաթերթը գրել է, որ Բրիտանիան մեծացրել է Եմենի դեմ պատերազմի ընթացքում սպառազինական աջակցությունը Սաուդյան Արաբիային:

Լոնդոնում հրատարակվող The Independent օրաթերթը գրել է, որ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ հրահրված պատերազմի առաջին երկու տարիների ընթացքում Բրիտանիան  ավելի քան 4 միլիարդ 600 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ սպառազինություն է վաճառել Արաբիային:

The Independent հավելել է.-«Բրիտանական արտադրության ռումբերով Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենի դպրոցները, հիվանդանոցները և բնակավայրերը»: Այսպես Սաուդյան Արաբիան ոտնահարում է միջազգային օրենքներն ու պատերազմական ոճրագործություններ է իրականացնում Եմենում, սակայն Բրիտանիան, անտեսելով  այդ ամենը, շարունակում է հովանավորել Արաբիայի ռեժիմին: 

The Independent օրաթերթը գրել է.-«Սպառազինություն վաճառելուց բացի, Բրիտանիան նաև  ապահովում է Սաուդյան Արաբիայի ուժերի զորավարժությունները»: