The Telegraph. Մերկելը թույլ է տալիս Թուրքիային մատերի վրա խաղացնել իրեն
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անօրինական ներգաղթյալների հարցում թույլ է տալիս Թուրքիային մատերի վրա խաղացնել իրեն: «Ռիա նովոստի»լրատվական գործակալության փոխանցմամբ` իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է բիտանական «The Telegraph» պարբերականի սյունակագիր Էլիսոն Պրիսոնը:
«Գերմանիայի կանցլերը պետք է իրատես լինի, երբ խոսքը գնում է Թուրքիայի հետ գործարքի մասին,»,- նշում է Էլիսոն Պրիսոնը`ակնարկելով Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման պայմանավորվածության մասին:
Այս գործարքը սյունակագիրը համեմատում է թուրքական գորգի վաճառքի հետ, երբ թուրք առևտրականը իր ապրանքը վաճառելու համար կիրառում է հաճախորդին համոզելու բոլոր մեթոդները, թեյ առաջարկում, և անգամ խղճահարություն առաջացնելու համար «գործի է դնում» իր կատվի ձագին:
«Ինչ եք կարծում, վերցրե՞լ էր արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հետ թեյ և կատվի ձագերին, այն ժամանակ, երբ ժամանել էր Բրյուսել, որպեսզի ԵՄ-ի հետ սակարկեր միգրացիոն գործարքի գինը»,- հարցնում է Էլիսոն Պրիսոնը:
Այդուամենայնիվ, ըստ հեղինակի, նրան հաջողվել է համոզել Անգելա Մերկելին, որ Թուրքիան ունի հավելյալ 3 մլրդ եվրոյի կարիք:
Ապա Էլիսոն Պրիսոնը, նշելով , որ Գերմանիայի կառավարության ղեկավարը լրջորեն պատրաստվում է քննարկել Թուրքիային հավելյալ 6 մլրդ եվրոյի տրամադրան հարցը, առաջարկում է նրան «ուշքի գալ»:
Արդյունքում, ըստ հեղինակի, ետ վերադարձված ամեն մի փախստականի փոխարեն, ԵՄ-ը կանցի թուրքական ճամբարներում գտնվող մեկ սիրիացի: Բացի դրանից Թուրքիան գործընթացի արդյունքում կստանա իր քաղաքացիների համար առանց մոտքի արտոնագրի ռեժիմ և անգամ կկարողանա հավակնել ԵՄ-ին անդամակցության, ինչը նշանակում է, որ միլիոնավոր թուրքեր կկարողան գալ Մեծ Բրիտանիա:
panorama.am
10/3/2016