ՄԱԿ-ի ահազանգը Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i76241-ՄԱԿ_ի_ահազանգը_Եմենում_հումանիտար_աղետի_վերաբերյալ
Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մտահոգ է այդ երկրում հումանիտար աղետի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2017 12:58 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ահազանգը Եմենում հումանիտար աղետի վերաբերյալ

Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մտահոգ է այդ երկրում հումանիտար աղետի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարք Լաքաքը հայտարարել է.«Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի օդանավակայանների, ցամաքային ճանապարհների և  հիմնական նավահանգիստների փակումը սպառնում է այդ երկրում սովի հաղթահարման արդյունքներին»:

ՄԱՆ-ի  պետքարտուղարի նախկին տեղակալ Նիքոլաս Բերնզը ևս անմխիթար է համարել Եմենի բնակչության վիճակը և ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է վերջ տա Սաուդյան Արաբիայն ցուցաբերող աջակցությունը: 

Բերնզը նույնպես  զգուշացրել է ,որ Եմենի հիմնական նավահանգիստների փակման հետևանքերն ավելի կբարդացնեն այդ երկրի քաղաքացիների վիճակը:

ԱՄՆ-ի կոնգրեսը երկուշաբթի օրը 366 կողմ և 30 դեմ ձայներով բանաձև է հաստատել առ այն,  որ ԱՄՆ-ին արգելվում է  բենզինով ապահովել  Սաուդյան Արաբիայի կործանիչներին, որոնք օգտագործվում են Եմենի դեմ հրահրված պատերազմում: