Միջազգային կազմակերպությունները պահանջել են վերջ դնել Եմենի պաշարմանը
https://parstoday.ir/hy/news/world-i76328-Միջազգային_կազմակերպությունները_պահանջել_են_վերջ_դնել_Եմենի_պաշարմանը
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես են եկել Եմենի պաշարմանը վերջ դնելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 12:54 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպությունները պահանջել են վերջ դնել Եմենի պաշարմանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես են եկել Եմենի պաշարմանը վերջ դնելու պահանջով:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դեյվիդ Բիսլին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն  Թեոդորոս Ադան Հեբրեսիուսը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լիկը համատեղ հաղորդագրություն տարածելով, հայտարարել են, որ ավելի քան 20 միլիոն հոգու, այդ թվում 11 միլիոն եմենցի երեխաների անհրաժեշտ է հումանիտար անհապաղ օգնություն:

Միջազգային երեք կազմակերպությունները հայտնել են, որ շուրջ 14 միլիոն 800 հազար եմենցիներ զրկված են նախնական առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորությունից, իսկ 400 հազար երեխաներ թերսնման են ենթարկվում:

Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով այդ երկրի ենթակառուցվածքները՝ հատկապես ջրամատակարարման օբյեկտներն ավերվել են և այժմ Եմենում տարբեր հիվանդությունների, հատկապես խոլերայի համաճարակ է սկսվել: