New York Times.«Արաբիան պատերազմական ոճրագործ է»
https://parstoday.ir/hy/news/world-i76348-new_york_times._Արաբիան_պատերազմական_ոճրագործ_է
Ըստ New York Times ամերիկյան օրաթերթի՝ Ալե-սաուդական ռեժիմի ղեկավարներն են Եմենում պատերազմական ոճրագործությունների հեղինակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2017 13:50 Asia/Tehran
  • New York Times.«Արաբիան պատերազմական ոճրագործ է»

Ըստ New York Times ամերիկյան օրաթերթի՝ Ալե-սաուդական ռեժիմի ղեկավարներն են Եմենում պատերազմական ոճրագործությունների հեղինակը:

Ամերիկյան օրաթերթի հաղորդմամբ՝ Ալե-սաուդական ռեժիմը խոչընդոտում է դեպի Եմեն հումանիտար օգնությունների առաքումը: Սաուդական ռեժիմը սովը որպես զենք է օգտագործում Եմենի ժողովրդի դեմ, ինչը համարվում է պատերազմական ոճրագործություն:

Ամերիկյան օրաթերթը նաև գրել է.«Հումանիտար օգնությունների առաքման ուղիների փակումը և պատերազմի մեջ գտնվող ժողովրդին սովի մատնելը, պատերազմական ոճրագործություն է համարվում: Արաբիան պետք է իմանա, որ աշխարհն ի վերջո անտարբեր չի մնալու այդ քայլերի նկատմամբ»:

Արաբիայի ռազմական հարձակումների հետևանքով, Եմենի աղքատ ժողովուրդը հայտնվել է սննդի ու դեղորայքի խիստ պակասի խնդրի առջև: