Նոյեմբեր 19, 2017 13:28 Asia/Tehran
  • «Բալթիկայում իրավիճակն այժմ ավելի վտանգավոր է, քան սառը պատերազմի ժամանակ». Ֆինլանդիայի նախագահ

«Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն Եվրոպայում հայտնի է հարեւան Ռուսաստանի հետ կայուն հավասարակշռություն պահպանելու կարողությամբ»,- EL PAÍS-ում գրում է լրագրող Բելեն Դոմինգես Սեբրիանը:

 

Հարցազրույցում նա խոստովանել է, որ Բալթիկ ծովի տարածաշրջանում իրավիճակը մի քանի տեսանկյուններից ավելի վտանգավոր է, քան սառը պատերազմի ժամանակաշրջանում:  

Հեղինակի խոսքերով՝ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեն լայնորեն քննարկվում է նախագահական ընտրությունների նախօրեին: Նինիստյոն հարցազրույցի ժամանակ չի պատասխանել հարցին, թե տեղի կունենա՞ արդյոք հանրաքվեն:

«Այս անգամ մենք չենք ասում՝ «ոչ ՆԱՏՕ-ին», նշում է նախագահը՝ վստահեցնելով, որ իրեն ավելի հարմարավետ է զգում Եվրամիության գործընկերների եւ հարեւան Շվեդիայի հետ ռազմական համագործակցության պաշտպանության ներքո»:

«69-ամյա Նինիստյոն վստահեցնում է, որ իր համար կարեւորը հանրաքվեի լեգիտիմությունն է»,- գրում է հեղինակը: «Ըստ վերջին տվյալների՝ Ֆինլանդիայի քաղաքացիների 22 տոկոսը կողմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, 59 տոկոսը՝ դեմ»: «Հիմա հանրաքվեն անցկացնելու համար հարմար հասարակական մթնոլորտ չէ: Բայց ես դեմ չեմ»,- նշում է նախագահը:

«Երկրի ղեկավարի լավ հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ողջունելի են հարեւան հյուսիսային երկրների եւ Բալթյան երեք երկրների համար, որոնք մտնում են ՆԱՏՕ-ի կազմի մեջ»: Նինիստյոն հարցազրույցի ընթացքում ասել է. «Պուտինի հետ հարաբերություններում ես բացարձակ անկեղծ եմ: Նա հստակ գիտի, թե ես ինչ եմ մտածում, եւ ես հստակ գիտեմ, թե ինչ է մտածում նա: Ռուսների հետ հարաբերություններում պետք է հստակ հասկացնել, թե ինչ ես ուզում նրանցից»:

Նինիստյոն հայտարարել է. «Եթե այդ գոտում՝ Եվրոպայի արեւելքում,  ռազմական հակամարտություն սկսվի, սցենարը նման կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմին: Եվ դա գիտեն բոլորը»:

«Ֆինլանդիայի նախագահը կարծում է, որ այդ դեպքում բոլորը կպարտվեն: Նա բացառում է Ֆինլանդիա ռուսաստանյան ռազմական միջամտությունը, քանի որ Պուտինին դա չի հետաքրքրում, բայց անհանգստություն  է  հայտնում կիբերնետիկ սպառնալիքի մասին, որը գալիս է արեւելքից»:

Աղբյուր՝ EL PAÍS

Պիտակ