Նոյեմբեր 24, 2017 13:05 Asia/Tehran
  • Ֆինլանդիայում միջատներից պատրաստված հաց կվաճառեն

Նոյեմբերի 24-ից Հելսինկիի սուպերմարկետների վաճառասեղաններին կհայտնվի միջատների օգտագործմամբ պատրաստված հաց, հայտնում է ֆիննական Helsingin Sanomat պարբերականը:

Մթերքը կարտադրի Fazer ընկերությունը, որտեղից հայտնել են, որ մեկ հաց պատրաստելու համար պահանջվում է չորացված 70 ծղրիդ:

Միջատներին աղում են եւ ալյուրին ավելացնում: Ծղրիդները կկազմեն պատրաստի արտադրանքի քաշի 3 տոկոսը:

Այսպիսի մեկ հացն արժե մոտ 4 եվրո:

News.am

 

Պիտակ