Սպիտակ տունը հովանավորում է Սաուդյան Արաբիայի ոճրագործությունները Եմենում
Սպիտակ տունը հովանավորում է Սաուդյան Արաբիայի հակամարդկային ոճրագործությունները Եմենում:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն՝ որբաթ օրը Սպիտակ տունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԱՄՆ-ը հովանավորում է Սաուդյան Արաբիայի ռեժիմին՝ Եմենի դեմ հրահրած պատերազմում: Այս քայլով ԱՄՆ-ը անտեսում է Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացվող ոճրագործությունները դատապարտող միջազգային կառույցների հայտարարությունները:
Սպիտակ տան հաղորդագրությւոնում նշված է.-«Սաուդյան Արաբիան վերջ է տվել Ալ-Հոդայդա նավահանգստի և Սաանայի օդանավակայանի շրջափակմանը»:
Սաուդյան Արաբիայի ռեժիմը խոստացել էր նոյեմբերի 24-ին վերջ տալ Սաանայի օդանավակայնի շրջափակմանը, որպեսզի հնարավոր լիներ մարդասիրական օգնություններ առաքել Եմեն:
Սաուդյան ռեժիմը ավելի վաղ հայտարարել էր, որ վերջ կտա Եմենի որոշ նավահանգիստների և օդանավակայանների շրջափակմանը, սակայն չի կատարել իր խոստումները: