Եվրոպացի օրենսդիրները պահանջել են դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/world-i77387-Եվրոպացի_օրենսդիրները_պահանջել_են_դադարեցնել_Արաբիային_զենքի_վաճառքը
Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են դադարեցնել Արաբիային եվրոպական երկրների զենքի վաճառքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 12:36 Asia/Tehran
  • Եվրոպացի օրենսդիրները պահանջել են դադարեցնել Արաբիային զենքի վաճառքը

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են դադարեցնել Արաբիային եվրոպական երկրների զենքի վաճառքը:

Press tv հեռուստաընկերությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ Բրյուսելում կայացած Եվրամիության խորհրդարանական նիստում, եվրոպացի օրենսդիրները կարևորել են Արաբիայի ռեժիմին զենքի վաճառքի դադարեցումը, հայտարարելով .«Այդ զենքերն օգտագործվում են Եմենում պատերազմը տարածելու համար և այդ երկրի խաղաղ բնակիչների դեմ»:

Եվրախորհրդարանը ճգնաժամային է գնահատել Եմենում մարդկային իրավիճակը, զգուշացնելով .«Ավելի քան տասը միլիոն եմենցի երեխաներ հումանիտար օգնությունների կարիք ունեն»:

Եվրոխորհրդարանի պատգամավորներն այն դեպքում են Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջ ներկայացրել, երբ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան համարվում են Արաբիային զենք արտադրող եվրոպական գլխավոր երկրները:

2015 թվականի մարտին Եմենի վրա սաուդցիների հարձակումներից հետո, Բրիտանիան երեք միլիարդ 300 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ զենք Ռիադին վաճառելու պայմանագիր էր կնքել: