Դեկտեմբեր 05, 2017 11:33 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Չինաստանը զգուշացրել են ԱՄՆ-ին

Ռուսաստանն ու Չինաստանը բողոքել են Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի օդուժի լայնածավալ զորավարժության անցկացման դեմ:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոսկվան ու Պեկինն առանձին հաղորդագրություններ հրապարակելով, սադրիչ են բնութագրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի օդուժի համատեղ զորավարժությունը և երկու երկրին կոչ են արել հրաժարվելով այդ զորավարժությունից, նպաստել Կորեական թերակղզում խաղաղության ու կայունության հաստատմանը:

Չինաստանն ու Ռուսաստանն ավելի  վաղ առաջարկել էին, որ Հյուսիսային Կորեայի սպառազինական ծրագրի դադարեցման դիմաց, ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հրաժարվեն համատեղ զորավարժությունների անցկացումից:

Չնայած զգուշացումներին, երկուշաբթի օրը, ավելի քան 230 կործանիչների մասնակցությամբ, մեկնարկել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի օդուժի համատեղ զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև ուրբաթ օրը:

Փխենյանը բազմիցս քննադատել է Կորեական թերակղզում բռնությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի երկակի վերաբերմունքը և հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի դեմ իր թշնամական քաղաքականություններից, այդ թվում Փխենյանի միջուկային կարողությունը ոչնչացնելու քաղաքականությունից:

 

Պիտակ