Դեկտեմբեր 16, 2017 17:43 Asia/Tehran
  • Վիեննան դեմ է Եվրոպայի իմիգրացիոն քվոտային

Ավստրիայի ԱԳ նախարարը մերժել է ներգաղթյալներին ընդունելու համար Եվրամիության պարտադիր քվոտայի նախագիծը:

Spiegel շաբաթաթերթի հաղորդմամբ՝ Սեբաստիան Կուրցն անհաջող ծրագիր է որակել ԵՄ-ում  ներգաղթյալների պարտադիր ընդունման քվոտայի սահմանումը, հավաստելով.«Այդ խնդիրը Եվրոպայի տարածքում մարդկանց բաշխելով չի կարգավորվելու»: Կուրցի խոսքով, Ավստրիայի հաջորդ կառավարությունում նա քայլեր է անելու իմիգրացիոն քաղաքականությունը փոխելու համար:

Եվրոպական խորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկն ասել է .«Ներգաղթյալներին պարտադիր ընդունման քվոտան ապարդյուն և միաժամանակ եվրոպական երկրների միջև տարաձայնությունների հանգեցրած ծրագիր է եղել»:

Նման քվոտաներին եվրոպական երկրների անհամաձայնությունը Բրյուսելի հետ այդ երկրի հարաբերություններում լարվածություն է առաջացրել:

Եվրամիության գաղթականների հարցերով հանձնակատար Դմիտրիս Աորամոպուլոսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խստորեն քննադատել են Կուրցի խոսքերը  ՝ դրանք անընդունելի գնահատելով: 

 

 

Պիտակ