Վիեննան դեմ է Եվրոպայի իմիգրացիոն քվոտային
Ավստրիայի ԱԳ նախարարը մերժել է ներգաղթյալներին ընդունելու համար Եվրամիության պարտադիր քվոտայի նախագիծը:
Spiegel շաբաթաթերթի հաղորդմամբ՝ Սեբաստիան Կուրցն անհաջող ծրագիր է որակել ԵՄ-ում ներգաղթյալների պարտադիր ընդունման քվոտայի սահմանումը, հավաստելով.«Այդ խնդիրը Եվրոպայի տարածքում մարդկանց բաշխելով չի կարգավորվելու»: Կուրցի խոսքով, Ավստրիայի հաջորդ կառավարությունում նա քայլեր է անելու իմիգրացիոն քաղաքականությունը փոխելու համար:
Եվրոպական խորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկն ասել է .«Ներգաղթյալներին պարտադիր ընդունման քվոտան ապարդյուն և միաժամանակ եվրոպական երկրների միջև տարաձայնությունների հանգեցրած ծրագիր է եղել»:
Նման քվոտաներին եվրոպական երկրների անհամաձայնությունը Բրյուսելի հետ այդ երկրի հարաբերություններում լարվածություն է առաջացրել:
Եվրամիության գաղթականների հարցերով հանձնակատար Դմիտրիս Աորամոպուլոսը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խստորեն քննադատել են Կուրցի խոսքերը ՝ դրանք անընդունելի գնահատելով: