Դեկտեմբեր 18, 2017 14:06 Asia/Tehran
  •  Եթովպիայի գյուղերից մեկում գրոհայինների հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ է սպանվել

Եթովպիայի գյուղերից մեկում գրոհայինների հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ է սպանվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ECADF Ethiopian News-ին հղումով։

Պորտալի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի հետ սահմանի մոտակայքում, իսկ հարձակման զոհ են դարձել էթնիկ սոմալեցիները։

Reuters գործակալությունը՝ տեղի իշխանություններին հղումով, հայտնում է, որ ավելի քան 60 հոգին միջէթնիկ բախումների զոհ են դարձել։ Սկզբում սոմալեցիները սպանել են Օրոմո ցեղից 29 մարդու, այնուհետ պատասխան հարվածի հետևանքով սպանվել է 32 սոմալեցի։

Միջէթնիկ կոնֆլիկտի պատճառները պարզվում են։ Նահանգային իշխանությունները խոստացել են պատժել մեղավորներին։

Tert.am

 

 

Պիտակ