ՄԱԿ-ի զեկույցը՝ Եմենում խաղաղ բնակիչների կոտորածը շարունակվելու մասին
Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռուփերտ Քոլվիլն այսօր Ժնևում հայտարարել է.«Վերջին երկու շաբաթների ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել են առնվազն 130 խաղաղ քաղաքացիներ»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակի ներկայացրած տվյալները վերաբերում են 2017 թվականի դեկտեբերի 6-ից առ այսօր Եմենի խաղաղ բնակիչների կոտորածին:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ 2015 թվականի մարտից ի վեր ռազմական հարձակումներ է իրականացնում Եմենի վրա և այդ երկիրը օդային ,ցամաքային ու ծովային շրջափակման է ենթարկել:
Եմենի վրա իրականացվող այդ հարձակումները հանգեցրել են հազարավոր մարդկանց զոհվելուն , տասնյակ հազարների վիրավորվելուն և միլիոնավորների տարագրվելուն: Այս աղքատ երկիրը հայտնվել է սննդամթերքի ու դեղորայքի խիստ պակասի առջև: Խոլերան տարածվել է այդ երկրում: