Oxfam-ը քննադատել է Եմենում սաուդական կոալիցիայի քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i79219-oxfam_ը_քննադատել_է_Եմենում_սաուդական_կոալիցիայի_քայլերը
Oxfam բարեգործական կազմակերպությունն անմարդկային քայլ է որակել Եմենի ժողովրդին սննդից, դեղորայքից ու վառելիքից զրկելու սաուդական կոալիցիայի քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 14:37 Asia/Tehran
  • Oxfam-ը քննադատել է Եմենում սաուդական կոալիցիայի քայլերը

Oxfam բարեգործական կազմակերպությունն անմարդկային քայլ է որակել Եմենի ժողովրդին սննդից, դեղորայքից ու վառելիքից զրկելու սաուդական կոալիցիայի քայլերը:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ կազմակերպությունը մի հաղորդագրություն տարածելով, հայտնել է, որ այսօր ՝ ոտնձգություններից ու հարձակումներից հարյուր օր անց, Եմենն առավել քան երբևէ սովի է մատնված:

Oxfam-ի գործադիր տնօրեն Մարկ Գոլդինը մտահագություն է հայտնել Եմենի վրա հարձակումների շարունակման կապակցությամբ, պահանջելով դադարեցնել որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Բրիտանիայի կողմից Արաբիային զենքի վաճառքը: Նա նշել է.«Բրիտանիան որպես  ԱԽ-ում Եմենի հարցի գլխավոր պատասխանատու,, կարող է փոխել այդ երկրում պատերազմի գործընթացը»:

Oxfam-ի հաղորդագրության համաձայն՝ 8.5 միլիոն եմենցիներ սովի են մատնվել, ավելի քան մեկ միլիոն հոգի խոլերայով է վարակվել, իսկ երեք միլիոն հոգի անօթևան են դարձել: