ԱՄՆ-ն ընդունեց Եմենում կոալիցիայի կրած պարտությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը Եմենի դեմ Արաբիայի ռազմական ոտնձգությունից երեք տարի անց և իր նպատակների իրագործման հարցում Ռիադի ձախողումից հետո, հայտարարեց. «Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի»:
«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարությունը, հաստատելով Եմենում Անսարալլահ շարժումից կոալիցիայի կրած պարտությունը, կոչ արեց Եմենում պատերազմին վերջ տալու դիմաց դադարեցնել Սաուդյան Արաբիայի կողմը բալիստիկ հրթիռների արձակումը:
Դա ի տես այն բանի, որ Արաբիան Էմիրությունների և մի քանի այլ երկրների հովանավորությամբ 2015 թվականի մարտ ամսից Եմենի դեմ հարձակում է սկսել և ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկել այդ երկրին:
Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների հրահրած պատերազմը մինչ այսօր տասնյակ հազարավոր մարդկանց զոհվելու, վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել:
Այդուհանդերձ Արաբիան մինչ օրս չի կարողացել իրագործել Եմենում հայտարարած իր ռազմական նպատակներից որևէ մեկը: