Գերմանիայում Անգելա Մերկելի դեմ ցույցեր են անցկացվում
Բեռլինում մոտ 2500 մարդ մասնակցում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականության դեմ անցկացվող ցույցերի: Այս մասին ինչպես հաղորդում է Սպուտնիկ Նյուզը-ը՝ ՌԻԱ Նովոստիին է հայտնել ոստիկանության մամուլի քարտուղարներից մեկը:
Հանրահավաքներն անց են կացվում Բեռլինի կենտրոնական կայարանի մոտակայքում, որտեղ զինված ոստիկանության ջոկատներ են հերթապահում:
«Մենք ենթադրում ենք, որ ներկայումս հանրահավաքին հավաքվել է շուրջ 2500 մարդ: Եվս 1000-ը մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված հանրահավաքում», - ասել է խոսնակը:
Հանրահավաքը կազմակերպվել է կիրակի օրը կայանալիք տեղական խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ, որը տեղի է ունենալու երեք դաշնային երկրամասերում:
Համանման հանրահավաք կանցկացվի նաև Շտուտգարդում կիրակի օրը:
armedia.am
13/3/2016