Կարմիր Խաչ.«Եմենում մարդկային ողբերգություն է տիրում»
https://parstoday.ir/hy/news/world-i79979-Կարմիր_Խաչ._Եմենում_մարդկային_ողբերգություն_է_տիրում
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Ռալֆ Ալ-Հաջը շեշտել է.«Եմենում մարդկային իրավիճակը ողբալի է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 12:06 Asia/Tehran
  • Կարմիր Խաչ.«Եմենում մարդկային ողբերգություն է տիրում»

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Ռալֆ Ալ-Հաջը շեշտել է.«Եմենում մարդկային իրավիճակը ողբալի է»:

Աշխարհի տարբեր շրջաների քաղաքական, մշակութային և համալսարանական շրջանակներից ձևավորված միաբանության 250 անդամները վերջերս ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Բրիտանիայի վարչապետ Թերզա Մեյին հղած նամակում շեշտել են.«Եմենի պատերազմը ներկայումս հասել է մարդկային ողբերգության ամենացավալի աստիճանին»:

«Հազար օր պատերազմ. Եմենը չի կարող սպասել. Եմենի համբերությունը սպառվել է» խորագրով նամակում երեք երկրների ղեկավարներին կոչ է արվել վերջ տալ Սաուդյան Արաբիային ցուցաբերվող սպառազինական աջակցությունները:

Հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային կոչ են արել վերջ տալ Եմենի շրջափակմանը:

Առողջապահությամ համաշխարհային կազմակերպությունը նույնպես նախազգուշացրել է Եմենում խոլերայի և դիֆթերիայի տարածման կապակցությամբ: