Կարմիր Խաչ.«Եմենում մարդկային ողբերգություն է տիրում»
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Ռալֆ Ալ-Հաջը շեշտել է.«Եմենում մարդկային իրավիճակը ողբալի է»:
Աշխարհի տարբեր շրջաների քաղաքական, մշակութային և համալսարանական շրջանակներից ձևավորված միաբանության 250 անդամները վերջերս ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Բրիտանիայի վարչապետ Թերզա Մեյին հղած նամակում շեշտել են.«Եմենի պատերազմը ներկայումս հասել է մարդկային ողբերգության ամենացավալի աստիճանին»:
«Հազար օր պատերազմ. Եմենը չի կարող սպասել. Եմենի համբերությունը սպառվել է» խորագրով նամակում երեք երկրների ղեկավարներին կոչ է արվել վերջ տալ Սաուդյան Արաբիային ցուցաբերվող սպառազինական աջակցությունները:
Հանդես գալով համատեղ հաղորդագրությամբ Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային կոչ են արել վերջ տալ Եմենի շրջափակմանը:
Առողջապահությամ համաշխարհային կազմակերպությունը նույնպես նախազգուշացրել է Եմենում խոլերայի և դիֆթերիայի տարածման կապակցությամբ: