ՄԱԿ-ի զեկույցը՝ Եմենում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i79997-ՄԱԿ_ի_զեկույցը_Եմենում_խաղաղ_բնակիչների_սպանության_վերաբերյալ
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի վերջին ռազմական հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 12:58 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկույցը՝ Եմենում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ

ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի վերջին ռազմական հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի Մակգոլդրիկը  հինգշաբթի օրը հայտարարել է.«Մեկ օրվա ընթացքում Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված երկու առանձին հարձակումների ընթացքում զոհվել են 68 խաղաղ բնակիչներ»:

ՄԱԿ-ի պաշտոնյան հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշել է.«Հարձակումները տեղի են ունեցել Թաիզ և Հադիդա նահանգներում»:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս մի զեկույց է հրապարակել, որում 2017 թվականը սարսափելի տարի  է որակել եմենցի երեխաների համար:

Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ 2015 թվականի մարտից ի վեր ռազմական հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել այդ երկիրը: