ՄԱԿ-ի զեկույցը՝ Եմենում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ
ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի վերջին ռազմական հարձակումների հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ քաղաքացիներ:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Եմենում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի Մակգոլդրիկը հինգշաբթի օրը հայտարարել է.«Մեկ օրվա ընթացքում Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված երկու առանձին հարձակումների ընթացքում զոհվել են 68 խաղաղ բնակիչներ»:
ՄԱԿ-ի պաշտոնյան հրապարակել է մի հաղորդագրություն, որում նշել է.«Հարձակումները տեղի են ունեցել Թաիզ և Հադիդա նահանգներում»:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս մի զեկույց է հրապարակել, որում 2017 թվականը սարսափելի տարի է որակել եմենցի երեխաների համար:
Արաբիան ԱՄՆ-ի հովանավորությամբ 2015 թվականի մարտից ի վեր ռազմական հարձակումներ է իրականացնում Եմենի դեմ և ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել այդ երկիրը: