Միջազգային կազմակերպությունները պահանջել են անհապաղ վերջ դնել Եմենի վրա Արաբիայի հարձակումներին
https://parstoday.ir/hy/news/world-i80157-Միջազգային_կազմակերպությունները_պահանջել_են_անհապաղ_վերջ_դնել_Եմենի_վրա_Արաբիայի_հարձակումներին
Երեք միջազգային կազմակերպություններ պահանջել են անհապաղ վերջ դնել Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի վրա իրականացվող հարձակումներին և օգնություն տրամադրել այդ երկրի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2017 13:59 Asia/Tehran
  • Միջազգային կազմակերպությունները պահանջել են անհապաղ վերջ դնել Եմենի վրա Արաբիայի հարձակումներին

Երեք միջազգային կազմակերպություններ պահանջել են անհապաղ վերջ դնել Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի վրա իրականացվող հարձակումներին և օգնություն տրամադրել այդ երկրի ժողովրդին:

Ինչպես հաղորդում է Անատոլու լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, և Պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ հայտարարություն են տարածել, որում նշել են, որ Սաուդյան ռեժիմի կողմից Եմենի վրա իրականացվող հարձակումները երկրում հումանիտար ճգնաժամ են առաջացրել:

Ըստ հաղորդման՝ Եմենի ժողովրդի 75 տոկոսը ,ներառյալ 11 միլիոն 300 հազար երեխաներ մարդասիրական օգնությունների հույժ կարիք ունեն:

«Եմենցիների առնվազն 60 տոկոսը տառապում են սննդի անվտանգության բացակայության, իսկ 16 միլիոնը մաքուր ջրին հասանելիություն չունենալու պատճառով»․ ասված է հաղորդագրության մեջ:

«Եմենում  հիվանդանոցների ու էլեկտրակայանների խիստ կարիք է զգացվում, և երեք միլիոն եմենցի վառելիքի կարիք ունի, սակայն այդ երկրում վերջերս վեց անգամ ավելացել է վառելիքի ու խմելու ջրի գինը»․ ընդգծվել է միջազգային կազմակերպությունների համատեղ հաղորդագրության մեջ: