Հունվար 12, 2018 03:51 Asia/Tehran
  • Պուտին. Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոհեմ անձնավորություն է

Ռուսաստանի նախագահը հինգշաբթի օրը հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը խոհեմ ու կոփված անձնավորություն է »:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ԶԼՄ-ների հետ զրույցի ժամանակ ասել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդը լինելու է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների և այդ երկրի միջև ստեղծված ճգնաժամի հաղթող կողմը»:

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ստեղծված ճգնաժամին: «Վաշինգտոնն է, որ պետք է կարգավորի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, ոչ թե Մոսկվան». ասել է նա:

«ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ամերիկացի պաշտոնատարների հայտարարություններն անհիմն ու անիմաստ են»,-ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը կհասկանա, որ նման հայտարարությունները միայն վնասում են իր  շահերին:

Պիտակ