Պապը զգուշացրել է փախստականներից ունեցած վախը նրանց հանդեպ թշնամության վերածելու կապակցությամբ
(last modified Mon, 15 Jan 2018 07:35:22 GMT )
Հունվար 15, 2018 11:05 Asia/Tehran
  • Պապը զգուշացրել է փախստականներից ունեցած վախը նրանց հանդեպ թշնամության վերածելու կապակցությամբ

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ փախստականներից ունեցած վախը չպետք է նրանց հանդեպ թշնամության վերածել:

«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, փախստականների միջազգային օրվա առիթով կայացած միջոցառման ժամանակ, Ֆրանցիսկոս Պապը փախստականներ ընդունող պետություններից խնդրել է ավելի լավ ընդունել և հարգել նրանց, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել նոր հասարակություններում:

«Որոշ տեղական համայնքներին մտահոգում է այն միտքը, որ փախստականները կխանգարեն հասարակական կարգը և այս բոլորն այն դեպքում, երբ նորեկներին նույնպես մտահոգում է առճակատումը,   խտրականությունն ու ձախողումը»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը:

ԱՄՆ-ում և Եվրամիության անդամ հարուստ պետություններում գաղթականների դեմ ֆիզիկական ու օրինական արգելքների մեծանալուն զուգահեռ , Պապը նույնպես ավելի շատ է կենտրոնացել գաղթականների հարցի վրա: