Ռուս պաշտոնատարը զգուշացրել է Սիրիայում ԱՄՆ-ի անջատողական նպատակների կապակցությամբ
ՌԴ Դումայի միջազգային կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Սիրիան մասնատելու նպատակով ԱՄՆ-ը անվտանգության ուժեր է տեղակայել այդ երկրի հյուսիսային շրջաններում, համոզված լինելով, որ Սիրիան չպետք է միատար երկիր լինի:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, Ալեքսեյ Պուշկովը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը իր պաշտոնական հայտարարություններում ձևացնում է, թե կարևորում է Սիրիայի միասնությունը, սակայն իրականում այդ երկրի մասնատմանն է ձգտում:
Կիրակի օրը, Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի դաշնակից ուժերի համագործակցությամբ փորձում է Սիրիայի դեմոկրատական ուժերի գլխավորությամբ 30 հազար ուժերից բաղկացած սահմանային զորախումբ կյանքի կոչել:
Ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատրվակով, առանց Սիրիայի կառավարության թույլտվությունն ստանալու ԱՄՆ-ն ապօրինի ռազմական ներկայություն ունի այդ երկրում: