«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար. Քրդական պետության ձեւավորումն անխուսափելի է
https://parstoday.ir/hy/news/world-i8158-Մոդուս_Վիվենդի_վերլուծական_կենտրոնի_ղեկավար._Քրդական_պետության_ձեւավորումն_անխուսափելի_է
Քրդերը պարտադիր կմասնակցեն Ժնեւում միջսիրիական բանակցություններին։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 14, 2016 14:35 Asia/Tehran
  • «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար. Քրդական պետության ձեւավորումն անխուսափելի է

Քրդերը պարտադիր կմասնակցեն Ժնեւում միջսիրիական բանակցություններին։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ քրդական պետության ձեւավորումն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների հերթական փուլը պետք է սկսվի մարտի 14-ին Ժնեւում։ Դրան մի կողմից մասնակցելու է Սիրիայի ընդդիմության բանակցությունների Գերագույն հանձնաժողովը, որի կազմում կլինեն քրդերի ներկայացուցիչներ, իսկ մյուս կողմից՝ Սիրիայի կառավարության պատվիրակությունը։ Բանակցությունները լինելու են միջնորդավորված։ Կողմերի միջեւ միջնորդ է լինելու ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան։