Հունվար 17, 2018 15:00 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիթորինգը կարող է անցկացվել միայն Ադրբեջանում ու ԼՂ-ում  (Արցախի հանրապետություն)  միաժամանակ. Դավիթ Բաբայան

ԼՂ-ի տարածքում բոլոր մզկիթները գտնվում են պետության պաշտպանության ներքո: Այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի մեղադրանքները:

Բաբայանի խոսքով՝ ԼՂ-ի  տարածքում պահպանվել են եղած երեք մզկիթները՝ 2-ը Շուշիում եւ 1-ը՝ Աղդամում: «ԼՂ-ի   տարածքում ադրբեջանական ժառանգության ոչ մի այլ «հուշարձան» չի եղել»,- շեշտեց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ սա պայմանավորված է զարգացած թյուրք էթնոհանրույթի բացակայությամբ: Թյուրքական ցեղեր բնակվել են, սակայն ոչ մի «գլուխգործոց» չեն ստեղծել, պարզաբանեց Բաբայանը: «Եղած երեք մզկիթները վերականգնվել են, դրանք գտնվում են պետության պաշտպանության ներքո»,- ընդգծեց ՝ ԼՂ-ի   նախագահի մամուլի քարտուղարը:

Միաժամանակ նա հիշեցրեց հայկական մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վերաբերմունքի մասին: «Պետություն, որը հերոսների շարքին է դասում մարդասպաններին, այդ երկրի նախագահը սպառնում է խփել  հայկական քաղաքացիական օդանավերը, ոչնչացվում են հայկական ժառանգության բոլոր հուշարձանները»,- նշեց Դավիթ Բաբայանը: Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ նա հիշեցրեց Ադրբեջանի թեկնածուի, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի ձախողումը. «Այն, որ նրան գործնականում չհաջողվեց ոչ մի ձայն ստանալ, շատ բանի մասին է վկայում»:

«Մենք թաքցնելու բան չունենք եւ դեմ չենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը: Սակայն նման մոնիթորինգային առաքելությունները պետք է անցկացվեն նաեւ Ադրբեջանի տարածքում՝ Ջուղայից մինչեւ Բաքու: Ադրբեջանում վիթխարի հայկական մշակութային ժառանգություն կա, որը երկրի իշխանությունների ջանքերով ոչնչացվում է: Եթե Ադրբեջանը պատրաստ է մոնիթորինգային առաքելություններին, ապա մենք եւս պատրաստ ենք: Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն կերպ կխոչընդոտի իր տարածքում մոնիթորինգի անցկացմանը»,- նշեց Դավիթ Բաբայանը:

News.am

 

 

Պիտակ