Հունվար 17, 2018 18:17 Asia/Tehran
  • Թրաֆիքինգը Շվեդիայում

Շվեդիայի իմիգրացիայի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը տեղեկացրել է երկրում այդ երևույթի աննախադեպ տարածման մասին:

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի իմիգրացիայի վարչությունում թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը հայտարարել է, որ 2017 թվականին երկրում գրանցվել է թրաֆիքինգի 444 դեպք: 2016 թվականի համեմատությամբ, թվերը հարյուր դեպքով ավեալցել են:

Ըստ այդ կառույցի տեղեկացման, 2017 թվականին Շվեդիայում 256 կանայք, 188 տղամարդիկ և 107 երեխաներ թրաֆիքինգի են ենթարկվել:

Շվեդիայի իմիգրացիայի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժինը նաև հայտարարել է, որ 161 հոգի հարկադիր աշխատանքի համար մեկնել են Շվեդիա: Ըստ աղբյուրի, գնալով մեծանում է թրաֆիքինգի զոհերի թիվը:

Վերջին տարիներին Շվեդիան ավելի քան 200 հազար ապաստանյալներ է ընդունել ՝ հիմնականում միջին Արևելքից և Աֆրիկայի հյուսիսից ու արևելքից:

Պիտակ