Human Rights Watch .«Արաբիան ոտնահարել է մարդու իրավունքները»
Հինգշաբթի օրը Human Rights Watch կազմակերպությունը Արաբիային մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
2015 թվականի մարտից Արաբիան ցամաքային, օդային ու ծովային հարձակումներ է իրականացրել Եմենի դեմ: Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական քայլերի հետևանքով զոհվել են տասնյակ հազար մարդիկ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են անօթևանի կարգավիճակում:
Human Rights Watch կազմակերպության հայտարարությամբ, սաուդական ռեժիմը խաղաղ բարեփոխումներ պահանջող քաղաքական ակտիվիստներին ազատազրկման է դատապարտում:
Human Rights Watch կազմակերպության Միջինարևելյան բաժնի տնօրեն Սարե Լիա Վիթսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եմենում աղետալի իրավիճակը շարունակվելով և անհիմն մեղադրանքներով սուդական ռեժիմի ընդդիմադիրներին ու ակտիվիստներին կալանավորելով, սաուդական ռեժիմի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Սալմանն ավելի քան նախկինում, հեղինակազրկվել է:
Արաբիայում կա 30 հազար քաղբանտարկյալ: