Human Rights Watch .«Արաբիան ոտնահարել է մարդու իրավունքները»
https://parstoday.ir/hy/news/world-i81899-human_rights_watch_._Արաբիան_ոտնահարել_է_մարդու_իրավունքները
Հինգշաբթի օրը Human Rights Watch կազմակերպությունը Արաբիային մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 08:14 Asia/Tehran
  • Human Rights Watch .«Արաբիան ոտնահարել է մարդու իրավունքները»

Հինգշաբթի օրը Human Rights Watch կազմակերպությունը Արաբիային մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ:

2015 թվականի մարտից Արաբիան ցամաքային, օդային ու ծովային հարձակումներ է իրականացրել Եմենի դեմ: Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական քայլերի հետևանքով զոհվել են տասնյակ հազար մարդիկ, միլիոնավոր ուրիշներ հայտնվել են անօթևանի կարգավիճակում:

Human Rights Watch կազմակերպության հայտարարությամբ, սաուդական ռեժիմը խաղաղ բարեփոխումներ պահանջող քաղաքական ակտիվիստներին ազատազրկման է դատապարտում: 

Human Rights Watch կազմակերպության Միջինարևելյան բաժնի տնօրեն  Սարե Լիա Վիթսոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Եմենում աղետալի իրավիճակը շարունակվելով և անհիմն մեղադրանքներով սուդական ռեժիմի ընդդիմադիրներին ու ակտիվիստներին կալանավորելով, սաուդական ռեժիմի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Սալմանն ավելի քան նախկինում, հեղինակազրկվել է:

Արաբիայում կա 30 հազար քաղբանտարկյալ: