ԱՄՆ-ի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումները
https://parstoday.ir/hy/news/world-i82303-ԱՄՆ_ի_դիրքորոշումները_բարդացնում_են_Սիրիայում_քիմիական_հարձակումների_շուրջ_քննարկումները
ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է.«Վաշինգտոնի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումների ընթացքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2018 12:42 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումները

ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է.«Վաշինգտոնի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումների ընթացքը»:

Սպուտնիկ գործակալության հաղորդմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է.«ՌԴ-ն հերքում է Սիրիայում քիմիական հարձակման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները»:

Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պնդում է ոչ միայն Սիրիայում, այլ աշխարհի ցանկացած վայրում քիմիական հարձակումների մասին կատարյալ ու ընդգրկուն հետազոտությունների անցկացման վրա:

Ռյաբկովն ասել է.«Սոչիի բանակցությունների նախօրեին ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քիմիական հարձակման մասին անհիմն բանաձևերի տարծումը հրահրիչ քայլ է»:

Ըստ այս հաղորդման, երեքշաբթի օրը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերթական անգամ Սիրիայի պաշտոնատարներին մեղադրել է արևելյան Ղութա քաղաքում քիմիական զենքի կիիրառման մեջ: