ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i82445-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_Եմենում_հումանիտար_ծանր_իրավիճակի_կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Եմենում տիրող հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2018 13:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եմենում հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Եմենում տիրող հումանիտար ծանր իրավիճակի կապակցությամբ:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Եմենում բախումների դադարումը և լարվածությունների հանդարտեցումն ամենալավ միջոցն է Եմենում հումանիտար ողբերգությանը վերջ տալու համար»:

Անտոնիո Գուտերեշը Եմենում պատերազմող կողմերին կոչ է արել վերջ տալ զինյալ բախումներին ու թշնամանքների և լրջորեն համագործել ՄԱԿ-ի հետ այդ երկրում կայուն խաղաղության հասնելու համար քաղաքական լուծում գտնել:

Գուտերեշը հավաստել է.«Եմենի ժողովուրդը կանգնած է հումանիտար ծանր իրավիճակի առջև»: