Կարմիր խաչը և Կարմիր մահիկը զգուշացրել են Եմենում մարդկային աղետի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i82591-Կարմիր_խաչը_և_Կարմիր_մահիկը_զգուշացրել_են_Եմենում_մարդկային_աղետի_մասին
Կարմիր խաչ և Կարմիր մահիկ հավաքականությունների միջազգային ֆեդերացիան զգուշացրել է Եմենում մարդկային աղետի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2018 07:41 Asia/Tehran
  • Կարմիր խաչը և Կարմիր մահիկը զգուշացրել են Եմենում մարդկային աղետի մասին

Կարմիր խաչ և Կարմիր մահիկ հավաքականությունների միջազգային ֆեդերացիան զգուշացրել է Եմենում մարդկային աղետի մասին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իտալիայի Կարմիր խաչի նախագահ, Կարմիր խաչ և Կարմիր մահիկ հավաքականությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռուքան հայտարարել է, որ Եմենում սննդանյութի խիստ սակավության և երկրում վարակիչ հիվանդությունների աննախադեպ տարածման պատճառով, մեծ թվով եմենցիներ, հատկապես երեխաները մահվան առջև են կանգնած:

Նա նշել է, որ Եմենում մարդկային իրավիճակը ճգնաժամային է և երկրի շրջափակման շարունակվելով, միլիոնավոր մարդիկ սովի մեջ են հայտնվելու:

Կարմիր Խաչի այդ պաշտոնյան հավաստիացրել է, որ Եմենի տարբեր շրջաններում Սաուդյան Արաբիայի ռմբակոծությունների հետևանքով ոչնչացել են այդ երկրի հիմնաշենային կառույցները և առողջապահական համակարգը և խիստ դժվար է դարձել մարդկանց օգնություն ցուցաբերելը: