Հրապարակվեց Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i82717-Հրապարակվեց_Սոչիի_համաժողովի_եզրափակիչ_հաղորդագրության_նախագիծը
«Ալ-Մայադին« հեռուստակայանը հրապարակել է Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 12:43 Asia/Tehran
  • Հրապարակվեց Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը

«Ալ-Մայադին« հեռուստակայանը հրապարակել է Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը:

«Ալ-Մայադին» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագիծը հիմնված է 2017 թվականի սկզբին Սիրիայի հացերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի ռուս օգնական Վիտալի Նաումկինի կողմից մշակված և որոշ բարեփոխումներով Ժնևում սիրիական բանակցությունների մասնակից կողմերին տրամադրված փաստաթղթի վրա:

Հաղորդումը վկայում է, որ սիրիական կողմերը որոշ սրբագրումներ են կատարել վերոնշյալ նախագծում:

Սոչիի համաժողովի եզրափակիչ հաղորդագրության նախագծի վերջին կետերում շեշտը դրված է կառավարության ներկայացուցչական պատվիրակության մասնակցությամբ ու նաև ընդդիմության առավել թվով ներկայացուցիչների ներկայությամբ սահմանադրության բարեփոխման նպատակով Սահմանադրական կոմիտե ձևավորելու անհրաժեշտության վրա:

Նախագիծը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջում է Սիրիայի հարցերով իր ներկայացուցչին պարտադրել պաշտպանել Սահմանադրական կոմիտեի ձևավորման գործընթացը:

Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը այսօր և վաղը շուրջ 1600 սիրիացի ներկայացուցիչների և տարածաշրջանային ու միջազգային որոշ կողմերի մասնակցությամբ գումարվելու է Սոչիում: