Պուտինն ուղերձ Է հղել Սոչիի համաժողովի մասնակիցներին
https://parstoday.ir/hy/news/world-i82801-Պուտինն_ուղերձ_Է_հղել_Սոչիի_համաժողովի_մասնակիցներին
Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն Է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2018 11:34 Asia/Tehran
  • Պուտինն ուղերձ Է հղել Սոչիի համաժողովի մասնակիցներին

Սոչիում աշխատող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն Է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու եւ ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը:

Այդ մասին ասված Է համաժողովի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ուղերձում, որի տեքստն ընթերցել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­ին: «Ձեր համաժողովը կոչված Է վերստին համախմբելու Սիրիայի ժողովրդին գրեթե յոթնամյա զինված հակամարտությունից հետո, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, միլիոնավոր քաղաքացիների հարկադրեց լքել իրենց հայրենիքը,­հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը:­Լավ հնարավորություն Է ընձեռված իրագործելու եղբայրասպան պատերազմը դադարեցնելու, ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու, բնականոն կյանքի վերադառնալու սիրիացիների ձգտումը»: Պուտինը նաեւ նշել Է, որ այսօր ստեղծված են պայմաններ՝ շրջելու Սիրիայի պատմության ողբերգական Էջը:

Armenpress.am