Բեռլինում մեքենա է պայթել. կա զոհ
Մարտ 15, 2016 11:53 Asia/Tehran
Բեռլինում ավտոմեքենա է պայթել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գերմանական ոստիկանությանը։
Հաղորդագրությունում ասվում է, որ վարորդը զոհվել է։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
Գործակալությունը նշում է, որ մեքենայում կարող է ռումբ տեղադրված լինել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Պիտակ