Փետրվար 01, 2018 11:10 Asia/Tehran
  • ԿԺԴՀ-ն ռազմական օբյեկտների ցանց ունի գետնի տակ. National Interest

ԿԺԴՀ-ի ստորգետնյա ռազմական օբյեկտները կարող են դառնալ Փհենյանի «գաղտնի զենքը» Կորեական թերակղզում պատերազմի դեպքում: Այդ մասին ասված է National Interest-ի հոդվածում:

Լրատվամիջոցը գրում է, որ 1974 թվականին հայտնաբերվել է ստորգետնյա թունել, որն անցնում է ապառազմականացված գոտու տակով: Ռազմական փորձագետների կարծիքով՝ մեկ ժամվա ընթացքում մինչև երկու հազար հյուսիսկորեական զինվոր կարող է գետնի տակով հատել ապառազմականացված գոտին:

1978 թվականին բացվել է է՛լ ավելի մեծ թունել: Դրանից ի վեր հայտնաբերվել է ևս չորս ճանապարհ, որոնք թույլ են տալիս հյուսիսկորեական բանակին հաղթահարել հարավկորեական պաշտպանական կառույցները մեծ արագությամբ:

Նշվում է, որ այժմ անհնար է պարզել նման թունելների հստակ թիվը: Հարավային Կորեայի նախկին գեներալ Խան Սուն Չուն պնդում է, որ կա առնվազն 84 նման թունել, և որոշները հասնում են Սեուլի կենտրոն:

National Interest-ի տեղեկություններով՝ հյուսիսկորեական թունելներից բացի` գոյություն ունի նաև ստորգետնյա բազավորման երեք ավիաբազա:

tert.am/

 

Պիտակ