Փետրվար 02, 2018 17:45 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել երկու Կորեաների միջև հարաբերությունների կարգավորմանը

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին կոչ է արել երկու Կորեաների միջև հարաբերությունների և Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ջանք գործադրել:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յունգ Հոն ուրբաթ օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում իր երկրի աջակցությունն է հայտնել Կորեական թերակղզում հարաբերությունների կարգավորմանը և դատապարտել ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժությունները, որոնք կարող են վտանգել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին ուղղված նամակում, Ռի Յուն Հոն գրել է. «Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն խանգարում է Փխենյանի ջանքերին, Հյուսիսային Կորեան մտածում է իր հարավային հարևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին»:

Չնայած հարավային հարևանի հետ հարաբերությունների կարգավորման համար Հյուսիսային Կորեայի հայտնած պատրաստակամությանը, ԶԼՄ-ներն ուրբաթ օրը տեղեկացրեցին տարածաշրջանում ամերիկացի ու հարավ-կորեացի զորայինների մասնակցությամբ նոր զորավարժության կազմակերպման մասին:

Տեղյակ աղբյուրների համաձայն, զորավարժության նպատակն է ստուգել Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին  դիմագրավելու համար այդ երկու երկրի զորայինների պատրաստվածության մակարդակը:

Պիտակ