Փետրվար 07, 2018 14:39 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը «խիստ ու ագրեսիվ» պատժամիջոցների նոր փաթեթ Է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ

Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ Է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ամփոփելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքները: «ԱՄՆ-ը մոտ ժամանկենրս կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ ամենախիստ ու ամենաագրեսիվ տնտեսական պատժամիջոցների շարքը: Մենք կշարունակենք նրան մեկուսացնել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրերից»,- ասել Է Փենսը Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ